▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զբոսաշրջիկը մահացել է շվեդական ոստիկանությունում

ՀՀ քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում, շվեդական ոստիկանության անգործության և արհամարհական վերաբերմունքի պատճառով:

Ըստ Դավիթ Բարսեղյանի ընկերների տարածած հաղորդագրության, 2017 թվականի փետրվարի 6-ին, Շվեդիայի Օրեբրո քաղաքում Դավիթի, ով ընդամենը 4 օր էր գտնվում էր այնտեղ,  առողջական վիճակը կտրուկ վատացել է, որի պատճառով նրա երկու ընկերներն ավտոմեքենայով ցանկացել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանց ճանապարհը փակել են տեղի ոստիկանները, իջեցրել ավտոմեքենայից:

Այդ պահին Դիթ վ. Բարսեղյանը կորցրել է գիտակցությունը, վայր ընկել ոստիկանների աչքի առաջ, որից հետո մի կերպ բարձրացել է, հենվել սյանը և սկսել փսխել, այդ ընթացքում նրա հետի երկու տղամարդիկ անընդհատ նշել են, որ անհապաղ կանչեն շտապօգնություն, մարդը շատ վատ է զգում, սակայն ոստիկանները չեն կանչել, անգամ չեն թողել, որ ընկերները մոտենան և օգնեն, տվել են հայհոյանքներ, երկու հոգով մտել են թևերը, տարել ոստիկանության բաժնի մեկուսարան, որտեղ նույնպես որևէ բուժաշխատող չեն հրավիրել, և շուրջ մեկ ժամ մնալով անօգնական վիճակում` Դ. Բարսեղյանը  մահացել է: Շվեդիայի ոստիկանությունը փորձել է կոծկել դեպքը, սակայն, այն բանից հետո, երբ այնտեղ գործող փաստաբան Մարկ Սաֆարյանը և տեղական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել ոստիկանների հանցավոր անգործության համար, դատախազը քրեական գործ է հարուցել: Հարազատները սակայն մտավախություն ունեն, որ այդ քրեական գործը կտարվի փակուղի:

Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը երեկ արձագանքել է այս ցավալի դեպքի առիթով ու նշել է, որ  դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ դեսպանությունը դիմել է Շվեդիայի իշխանություններին, ընթանում է քննություն։

Լուսանկարը՝ news.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее