▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ քահանան ամուսնացրել է ինձ ու Օսկար Այզեքին. Անժելա Սարաֆյան

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում Մարալի դերը մարմնավորել է հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը։ Վերջերս դերասանուհին Instgrm-ի իր էջում նկարահանումներից լուսանկարներ է հրապարակել ու կատարել հետևյալ գրառումը.

«Փոքրիկ անհայտ փաստ․ ամուսնության դրվագում խաղում էր իրական քահանա, որ Հայաստանից ժամանել էր Իսպանիա։ Նա Էջմիածնում է ձեռնադրվել, որը հայկական հնագույն քաղաք է՝ լի գեղեցիկ եկեղեցիներով։ Նկարահանումների ժամանակ նա, իրոք, ամուսնացրել է մեզ՝ կարդալով բոլոր աղոթքներն ու հետևելով բոլոր ավանդույթներին։ Այդ աղոթքները 1915 թվականին էլ էին կարդում, դրանք պահպանվել են մինչև մեր օրերը։ Նկարահանման վերջում քահանան ասաց, որ ստիպված է բաժանել մեզ, քանի որ Աստծո առաջ մենք, իրոք, ամուսնացած ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее