▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ միլիարդատերն ամուսնանում է ադրբեջանուհու հե՞տ

Ադրբեջանական մամուլը հեղեղված է հայ միլիարդատիրոջ և ադրբեջանուհու սիրո մասին լուրերով: 

««Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ, 45-ամյա միլիարդատեր Դանիլ Խաչատուրովն ամուսնանալու է Ռուսաստանում հայտնի ադրբեջանցի դերասանուհու՝ Սաբինա Ահմեդովայի հետ: Արդեն մի քանի տարի է, ինչ Խաչատուրովը, ում կարողությունն ըստ Forbes-ի կազմում է ավելի քան երկու միլիարդ դոլար, Ռուսաստանի ամենացանկալի փեսացուների թվում էր»,- տարփողում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Արդեն մի քանի տարի է... և ահա... ինչ հպարտություն՝ աշխարհի ավելի քան 3,7 միլիարդ կանանցից՝ միլիարդատերն ընտրել է ադրբեջանուհու: 

Նշվում է, որ 36-ամյա Սաբինա Գյուլբալայի Ահմեդովան երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի, իսկ Ուլյանա Սերգեյենկոյի հետ 2008-ին ամուսնացած գործարարն ամուսնալուծվել է 2013-ին: 

«Հաշվի առնելով Խաչատուրովի ընտանիքի կարողությունը, (նրա եղբայրները նույնպես միլիարդատերեր են), հարսանիքը պետք է որ շատ շքեղ լինի և ռեզոնանսային»,- նշում են ադրբեջանական թերթերը: 

Ուշագրավ է այն փաստը, որ նեղմտությամբ տառապող ադրբեջանցիներն իրենց արյունակցին չեն մեղադրում ղարաբաղցու հետ ամուսնանալու համար: 

Հետաքրքիր է՝ ի՞նչ կգրի ադրբեջանական մամուլը, երբ հաջորդ անգամ Դանիլն իր հայրենի Արցախ այցելի կնոջ հետ: 

Նշենք, որ Սաբինան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում հայուհու կերպար է մարմնավորել: 

Աղբյուրը՝ Նյութ.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее