▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ կինոռեժիսորը Մոսկվայում արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի

Մոսկվայում ընթացող «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ կամ մինի սերիալ» անվանակարգում հաղթել է 39-ամյա  հայազգի ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Կլիմ»-ը. նա ծնվել է Գյումրիում: 

Ինչպես գրում է 1tv.ru-ն, մրցանակը ստանալիս Կարեն Հովհաննիսյանը նշել է հետևյալը. 

«Երբ հայրս իմացավ, որ առաջարդվել եմ մրցանակի, հարցրեց. «Ինչպե՞ս է կոչվում մրցանակը»:

Ես պատասխանեցի. «Ոսկե արծիվ»:

Դա լսելով՝ հայրս ասաց. «Դե, յուրաքանչյուր հայ պետք է իր սեփական արծիվն ունենա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее