▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդը միշտ վիշապին է վստահել

Լույս է տեսել Սյունիքի մարզի պատմական հուշարձանների երկլեզու՝ հայերեն, անգլերեն քարտեզ-ուղեցույցը:

«Նշված է մոտ 200 կարևոր հուշարձան: Համառոտ ներկայացված է անունը, տեղը, դարը: Աշխատել ենք, որ գոնե հիմնական էջի վրա նկարները տարբեր լինեն: Օրինակ Տաթև գյուղի ձորում մի աղբյուր կա՝ վիշապի գլխի տեսքով: Այն 19-րդ դարի աղբյուր է: Գիտենք, որ վիշապը ջրի պահապանն ու հովանավորն է: Անցել են տարիներ ու նման աղբյուրներ կան: Այսինքն, հայ ժողովուրդը հազարամյակից հազարամյակ, ավանդաբար ջուրը վիշապին է վստահել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее