▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդը մեզ ամենաբարձր մակարդակով է ընդունել. ընտանիքով Ադրբեջանից փախած Շահին Միրզոև

Թալիշական ազգային շարժման ակտիվիստ և ընդդիմադիր բլոգեր Շահին Միրզոևը, որն ապաստան է ստացել Հայաստանում իր և իր ընտանիքի համար, նամակ է ուղարկել «ԹալիշԻնֆո» գործակալության խմբագրություն, որտեղ պատմել է Երևանում իր ընտանիքի գտնվելու լավ պայմանների մասին:


«Հայ ժողովուրդն ինձ և իմ ընտանիքին ամենաբարձր մակարդակով է ընդունել»:

Ակտիվիստի ծանր հիվանդ կնոջը բժիշկներն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել՝ հետագա բուժման համար: Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին, Շահին Միրզոևին և նրա անչափահաս երեխաներին ապահովել են հարմար բնակարանով և կապի միջոցներով: Ամբողջ ընտանիքը գտնվում է ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի ներկայացուցիչների հսկողության ներքո:

Շահին Միրզոևի խոսքով՝ իր ընտանիքին և ընդհանուր առմամբ թալիշցիներին Հայաստանում հատուկ հարգանքով են վերաբերում: Նա և երեխաներն իրենց լավ են զգում, անվտանգության մեջ են և շատ գոհ են իրենց նկատմամբ վերաբերմունքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее