▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր է դարձել: Այս մասին Մադոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների գրքի համաշխարհային հանձնաժողովը հաստատեց երաժշտական ռեկորդը, որը ես հաստատել եմ Երեւանում մի քանի ամիս առաջ»,- գրել է նա՝ նշելով, որ այս փոքրիկ հաղթանակը նվիրում է Արցախյան պատերազմի բոլոր վետերաններին:

Այս տարվա փետրվարին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Մադոնը 33 ժամ (յուրաքանչյուր ժամը մեկ՝ 5 րոպե ընդմիջումով) 59 հայտնի երաժշտական ստեղծագործություն է կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее