▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-իրանական «Եվա» ֆիլմը հավակնում է «Օսկարի»

 

Հայաստանի և Իրանի համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը, որի ռեժիսորն Անահիտ Աբադին է, ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ «Օսկար» մրցանակաբշխության նախնական ցանկում:

Համաձայն ՀՀ Ազգային կինոակադեմիայի լրատվական ծառայության՝ ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, իսկ ամերիկյան կինոակադեմիայի տվյալ անվանակարգի համար այս տարի  հայտ են ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:

Հավելենք, որ «Եվա» ֆիլմը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее