▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիներից ովքե՞ր չեն ծխում

Blognews.am-ը գրում է, որ ծխելն ամենատարածված վնասակար սովորությունն է, որից քաղաքակիրթ աշխարհը հրաժարվում է։ Կարելի է ասել՝ ծխելն այժմ նույնիսկ նորաձև չէ։ Շոու բիզնեսում շատերն են ծխում, սակայն կան մի շարք հայտնի մարդիկ, ովքեր կարողացել են զերծ մնալ կամ հրաժարվել ծխելու վատ սովորությունից։

Լիլիթ Հովհաննիսյանը չի ծխում և երբևէ չի գայթակղվել ծխելու սովորությամբ։

Արամ MP3-ը ժամանակին ծխել է, սակայն մոտ երեք տարի առաջ նա էլ է հրաժարվել վնասակար այս սովորությունից։

Արմինկան ժամանակին ծխել է, սակայն որդու՝ Ալեքսի ծնդից հետո երգչուհին կտրականապես հրաժարվել է այս սովորությունից։

Էրիկը չի ծխում, ավելին՝ նա երբևէ չի ծխել։

Գոհար Գասպարյանը չի ծխում, երբևէ չի ծխել և չի հանդուրժում, երբ հասարակական վայրերում ծխում են։

Ալլա Լևոնյանը ևս չի ծխում։ Նա դասվում է այն մարդկանց շարքին, ովքեր երբևէ չեն ծխել։

Արամեն ժամանակին փորձել է ծխել, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել է այս վատ սովորությունից։

Թեև Ջուսն աչքի է ընկնում իր համարձակ կերպարով, ծխելն ու խմելը համարում է վատ սովորություն, որոնցից զերծ է մնում։

Էդգար Մանուչարյանը չի ծխում։ Մարզիկի համար անհասկանալի է այս սովորությունը։

Հռիփսիմե Հակոբյանը չծխող կանանց շարքին է դասվում։

Ռոբերտ Արզումանյանը ևս առողջ ապրելակերպի կողմնակից է։

Աղբյուրը՝ Blognews.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее