Wnews.am-ը սկսում է նոր շարք: Յուրաքանչյուր շաբաթ մենք ներկայացնելու ենք հայ հայտնիների այդ շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները պետք է առավել ուշադիր լինեն, իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր – շարքում: Եվ այսպես.
– շարք. Չստացված կերպարներ
Անահիտ Սիմոնյանի այս զգեստին մենք ասում ենք ոչ, այն մեզ հալված տորթ է հիշեցնում:
Լիլիթ Կարապետյանի միանգամից երկու կերպար է հայտնվել մեր ցանկում. այո սեքսուալ լինելը հրաշալի է, բայց դա կարելի է անել նաև ճաշակով:
Վագրիկ, առյուծիկ, փայլեր, ակնոց, երբ արև չկա. մի խոսքով մենք ասում ենք ո’չ
Մերի Մակարյանից ևս միանգամից երկու կերպար է հագնվել մեր – ցանկում: Գուցե հաղորդման ընթացքում ոճաբանները ճիշտ կերպարներ են նրա համար ընտրում, բայց այն, ինչ նա հագնում է առօրյայում, առանց ոճաբանների ընտրության վատ է:
Ով է նա. հաղորդավարուհի, թե օդնոկլասնիկի սոցիալական ցանցի ամենահայտնի կերպարներից մեկը: Մեր կարծիքով հաղորդավարուհին չպետք է «ալյա-օդնոկլասնիկ» նկարներ ունենա:
Լիլուն փորձել է ոճային կերպար ստանալ, բայց ստացվել է գռեհիկ. հիշում ենք ամենագլխավոր կանոնը` կամ ոտքերն ենք բացում, կամ դեկոլտեն, իսկ եթե բաց են և’ ոտքերը, և’ ուսերը , և’ փորը ստացվում է գռեհիկ, հատկապես երբ դու 13 տարեկան չես:
Ալինա Մարտիրոսյանն էլ է միանգամից երկու կերպարով հայտնվել մեր ցանկում: Տպավորություն է, թե նա ընդհանրապես չի զգում եղանակային պայմանների և հագուստի կապը, տպավորություն է , թե նա ոչինչ չգիտի էլեգանտության մասին և, այո, նա ուզում է սեքսուալ երևալ, բայց այս կերպարներով նրան դա չի հաջողվել:
Սոֆի Մխեյան. միգուցե Սոֆին գեղեցիկ ոտքեր ունի, բայց նրա այս կերպարը մեզ 90-ականները հիշեցրեցին. վերնաշապիկի թևքերը կոստյումի վրա ծալված, ատլասե կոստյում…մի խոսքով ոչ':
+ ցանկ.Ստացված կերպարներ
Մենք Սիրուշոյին ասում ենք Այո’
Մալենկոյի սեքսի, բայց ճաշակով կերպարին ասում ենք Այո
Մալենկոյի ևս մեկ կերպար է տեղ գտել մեր + ցանկում:
Աննա Գրիգորյանը վերջին շրջանում մեզ ուղղակի հիացնում է իր ճաշակով:
Մենք Նազենի Հովհաննիսյանի աշնանային, խորհրդավոր կերպարին ասում ենմք Այո’
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում