▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիների՝ շաբաթվա ստացված ու չստացված կերպարները

Wnews.am-ը գրում է.

Շարունակում ենք ներկայացնել հայ հայտնիների՝ շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները  պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր  չստացված կերպարների  շարքում: Եվ այսպես.

Ստացված կերպարներ

 

 

Աստղիկ Սաֆարյանը հրաշալի տեսք ունի: Ճիշտ է նա մշտապես հայտնվում է մեր ստացված կերպարների շարքում, բայց այս անգամ նա առանձնահատուկ գեղեցիկ է իր նորաձև ջինսով, որը շահեկանորեն ընդգծում է Աստղիկի կառուցվածքը: 

Նազենին լավ տեսք ունի : Միշտ: Անկախ նրանից , թե ինչ է հագնում:

Վառ կոստյումներն այս սեզոն ակտուալ են, Լիլիթ Հովհաննիսյանի ոճաբանը  գիտի դա:  Լիլիթ Հովհաննիսյանի կառուցվածքին դրանք շատ են համապասատխանում, ոճաբանը դա նույնպես գիտի: Գիտի ու ինչպես միշտ հրաշալի օգտագործում է իր գիտելիքները:  Մենք Լիլիթին ասում ենք Այո:

Չստացված շարք

Դիանա Գրիգորյան. Կարելի է  մի ամբողջ չստացված կերպարների շարք նվիրել Դիանային, քանի որ  նա  լուրջ խնդիրներ ունի ոճի հետ կապված: Սպիտակ բլուզը, որի տակից երևում է սև կրծկալը , ամենաքիչը գռեհիկ է, իսկ անբնական մարգարիտները կերպարին էժանագին տեսք են հաղորդում:

Սիլվա Հակոբյանը սովորաբար հետաքրքիր կերպարներով է ներկայանում, բայց այս անգամ նա վրիպել է: “Ռուս օլիգարխի կնոջ”  կերպարի կրկնօրինակումը  Սիլվայինը չէ:  Նրան սազում են վառ, աղջկական կերպարները:

Մենք իրոք ուրախ ենք, որ Հասմիկ Կարապետյանը վերադարձել է բեմ և արդեն ելույթներ է ունենում։ Ուրախ ենք նաեւ, որ  նա տեղյակ է «գիշերանոցային» թրենդի մասին, բայց  նմանատիպ զգեստները պետք է նաև համապատասխանեն կառուցվածքին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее