Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ոճային փոփոխությունները հայտնիների կյանքում անհրաժեշտություն են, որովհետև սովորաբար աստղերը խնդիր են ունենում երկրպագուների հետաքրքրությունն իրենց հանդեպ թեժ պահել՝ այդ թվում և վերջիններիս ուշադրությունը սևեռելով իրենց արտաքին տեսքի վրա:
Ոճային փոփոխություններ ասելով առաջնահերթ հասկանում ենք, դե իհարկե, հայտնիների վարսերը, որոնք հաճախ են գունափոխվում, ձևափոխվում: Այս շարքում մեկտեղվել են հայտնի հայուհիների ամենատպավորիչ կերպարանափոխությունները, որոնց նրանք հասել են ընդամենը վարսերի գույն կամ երանգ փոխելով:
Դերասանուհի և մոդել Աննա Գրիգորյանին սազում է և՛ սևահեր, և՛ շիկահեր կերպարնները: Ամեն դեպքում սևահերի կերպպարում Աննայի հայացքն ավելի տպավորիչ է, եթե հարց լինի՝ սևահե՞ր, թե՞ շիկահեր, ապա Աննայի պարագայում սևահերը նախընտրելի է:
Մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանին ևս ճանաչում ենք որպես մեր էկրանների ամենավառ շիկահերներից մեկը: Սակայն Սև վարսեր ունենալու գայթակղությանը Շուշանը ևս չէր դիմացել: Ո՞ր տարեբական է ավելի շատ սազում Շուշանին՝ դժվար է ասել, որովհետև երկու պարագայում էլ Շուշանի տեսքը հրաշալի է:
«Ֆուլ հաուսի» Զառային մարմնավորող Քրիստինա Եղոյանին բոլորը հիշեցին որպես շատ տպավորիչ սևահերի: Սակայն տարիներ առաջ Քրիստինան ևս շիկահեր էր: Թե ինչպե՞ս է Քրիստինան նման սխալմուքն թույլ տվել, անհասկանալի է: Չէ՞ որ նա այն հայուհիներից է, ում համար վասերի սև երանգն այլընտրանք չունի:
Հրաչուհի Ութմազյանը ևս այն սևահերներից է, ով փորձարկել է արտաքինն ու լինզաների և շեկ մազերի օգնությամբ փոխել իր իմիջը: Սակայն, անկեղծ ասած, դա այնքան էլ լավ միտք չէր: Խոսքը այն մասին չէ, թե սազում էր դա Հրաչուհուն, թե ոչ: Իհարկե սազում էր: Բայց այն, որ հաղորդավարուհին դարձել էր անճանաչելի՝ փաստ է: իսկ դա միշտ չէ, որ լավ է:
Աղբյուրը՝ Fashion Club