Life.tert.am-ը գրում է. Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շարտերին չի բավարարում աշխատանքը միայն շոու բիզնեսում։
Դավիթ Աղաջանյանը թողարկել է թևնոցների իր հավաքածուն, որի դիզայնով ինքն ու սիրելին՝ երգչուհի Աննա Դովլաթյանն են զբաղվում։
Արմինկան Երևանում ուներ գեղեցկության իր սրահը։ Նրա` ԱՄՆ տեղափոխվելուց հետո լուրեր տարածվեցին, որ երգչուհին վաճառել է այն։ Նա ունի նաև իր ատելյեն և այժմ զբաղվում է հագուստի դիզայնով։
Արամեն տարիներ առաջ իրականացրեց իր երազանքն ու հիմնեց սեփական կարաոկե ակումբը։
Հովհաննես Ազոյանն ունի իր գինետունը։ Մոտ մեկուկես տարի է, ինչ այն գործում է։
Սոնա Շահգելդյանը ևս որոշ ժամանակ առաջ բիզնես սկսեց։ Նա պայուսակների օնլայն վաճառքով է զբաղվում։
ՀՏ Հայկոն տարիներ առաջ հիմնեց իր առաջին բիզնեսը։ Ռեփերն իրեն գտավ բիզնեսմենի կարգավիճակում։ Հետագայում նա հրաժարվեց ռեփից, փոխարենը, ընդլայնեց ռեստորանային բիզնեսը։ Այժմ նա փաբ, ռեստորան և ճաշարան ունի։
Երգիչ Հայկոն ժամանակին հասկացավ, որ լավ է վաստակում ոչ միայն երգելով, այլև երգեր գրելով, գործիքավորում անելով և հիմնեց սեփական ստուդիան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ