Blognews.am-ը գրում է. Օրերս Երգի պետական թատրոնում կայացել է երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի հեղինակային երեկոն, որին ներկա են եղել հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Արթուր Գրիգորյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Էրիկը, Արամեն, Սոնա Շահգելդյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Արմոն, Նարեկ Բավեյանը, Մարթա Կիրակոսյանը, Անահիտ Շահբազյանը և այլք։
Երեկոն վարել են Գրիգոր Կյոկչյանն ու Մանե Գրիգորյանը։ Գրիգորն անկեղծորեն ասել է, որ չէր կարծում, թե հասունացել է հեղինակային երեկո ունենալու պահը, սակայն Արթուր Գրիգորյանն իրեն թև ու թիկունք է տվել։
«Արթուր Գրիգորիչն ինձ հավատացրեց, որ իմաստ ունի անել հեղինակային երեկո, դա ինքնանպատակ չի լինի, մարդիկ իսկապես գոհ կհեռանան»,- ասել է երգահանը։
Գրիգորն իր հանդիսատեսին էր ներկայացրել վերջին 2-3 տարիների երգերը։ Նրա խոսքով ընտրվել էին համեմատաբար նոր և հիթ դարձած երգերը։
Երեկոն լի էր անակնկալներով ու պրեմիերաներով։ Շատ բուռն է ընդունվել Գրիգորի և Սոնա Շահգելդյանի զուգերգը՝ «Զինվորը», որը նրանք կատարել են Արթուր Գրիգորիչի նվագակցությամբ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում