Blognews.am-ը գրում է. Սեպտեմբերի 10-ն Աստղիկ Սաֆարյանի համար շատ կարևոր և նշանակալից օր էր. երգչուհին նշում էր ստեղծագործական գործունեության 10 տարին:
«Միջոցառումն ունի «Տասը տարի բեմում» խորագիրը, որն իր մեջ ներառում է երեք նախագիծ՝ մենահամերգ կենդանի նվագակցությամբ, նոր ալբոմի շնորհանդես և իմ ու Հայքի Նարեկի տեսահոլովակի պրեմիերան: Ես պլանավորում էի, որ այս երեք նախագծերը պետք է ներառեմ և ամփոփեմ այս միջոցառման ժամանակ: Երբ նոր էի ծրագրում այս ամենը, թվում էր՝ չեմ կարողանա վերջանգծին հասցնել, բայց տասը տարիների փորձս իրենն արեց և, ինչպես տեսնում եք, միջոցառումը կայացավ»:
Երեկոյի ընթացքում երգչուհին ներկայացրել է իր՝ թվով արդեն երկրորդ ձայնասկավառակը, որն ունի «Better way» անվանումը։ Անվան ընտրությունն իր նշանակությունն ունի.
«Թարգմանաբար այն նշանակում է «ավելի լավ ուղի», քանի որ երաժշտությունն ինձ համար ամենից լավ ուղին է, որ ես կարող էի ինձ համար ընտրել: Վերջին չորս տարին ապրելով ու սովորելով Իսպանիայում՝ հասկացա, որ, այնուամենայնիվ, երաժշտությունն ինձ շատ ավելի հեշտ է տրվում: Ձայնասկավառակի համար ամբողջ ֆոտոշարքն արել է Ուկրաինայից եկած լուսանկարիչ Գոռ Ռոբերտիչը։ Շատ ուրախ եմ, որ համագործակցեցի նրա հետ»:
Ձայնասկավառակում տասնմեկ երգ է ներառված, որոնցից մի քանիսն արդեն հայտնի են և սիրված։ Բոլոր երգերի հեղինակն Աստղիկն է:
Աստղիկ Սաֆարյանի կազմակերպած երեկոյին ներկա էին շոու բիզնեսի միայն այն ներկայացուցիչները, ընկերները, մարդիկ, ովքեր տասը տարիների ընթացքում եղել են երգչուհու կողքին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում