▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիներ, ովքեր այլևս չեն երևում հեռուսաէկրաններին

Կան շատ արտիստներ, ովքեր հիշվում են իրենց մի դերով, կամ մի երգով, բայց շատ արագ էլ մոռացվում են, երբ նոր առաջարկներ չեն ունենում, իսկ նրանց տեղը զբաղեցնում են այլ մարդիկ: Այս նյութի առաջին մասում ներկայացրեցին մի քանիսին, իսկ հիմա շարունակում ենք ներկայացնել հայ հայտնիներին, ովքեր այլևս չեն երևում հեռուստաէկրաններին: 

Աստղի և Նարբե զույգը, ժամանակին վարում էին Ընտանեկան պատմություններ հաղորդումը: Հաղորդումը բավական սիրված էր, բայց այսօր Աստիկը և Նարբեն հեռուստատեսությունը փոխարինել են իրենց սեփական բիզնեսով: Զույգը նաև մեծացնում է իրենց առաջնեկին՝ Մոնթեին:

Երգչուհի Ժաննային կարծում եմ՝ շատերը կհիշեն, բայց միայն նրա մտերիմնը կիմանան, թե որտեղ է այժմ նա: Նա այլևս նոր երգեր չի ներկայացնում, չի մասնակցում ոչ մի երաժշտական նախագծերին:  Ասում են՝  երկու տարի առաջ ամուսնացել է, իսկ քանի որ ամուսինն ապրում էր Ֆրանսիայում, նա էլ հետը տեղափոխվել է Ֆրանսիա մշտական բնակության:

Սուրեն Փահլևանյանը ժամանակին մեքենաների մասին պատմող հաղորդում ուներ Դար 21 հեռուստաընկերությամբ, հետո նա և Յանա Դանիելայնը տեղափոխվեցին Առաջին ալիք աշխատելու: Նրանք վարում էին առավոտյան ծրագիրը: Հանրային նոր ղեկավարության փոփոխությունից հետո, փոփոխվեցին նաև հաղորդավարները: Յանան տեղափոխվեց հ2, իսկ Սուրենը բավարարվեց տարբեր սերիալների էպիզոդիկ դերերում խաղալով: Սուրեն էլ այն հաղորդավարներից է, ով ժամանակին հեռուստաընկերությամբ հաճախ էր երևում, իսկ հիմա՝ ոչ: 

Դերասնուհի Տաթև Իրիցյանին հեռուստադիտողը կհիշի Դժվար ապրուստ հեռուստասերիալից: Գյուղում ապրող աղջիկն էր, ով սիրահարվում է գլխավոր դերակատարին՝ Գոռին: Թվում էր՝ սերիալից հետո, նրան նոր դեր բաժին կհասներ, բայց Տաթևն էլ այլևս չի երևում հեռուստաընկերությամբ: Ասում են՝ այժմ նա աշխատում է երևանի սուպերմարկետներից մեկում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Skandalist

Աղբյուր՝ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее