▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիներ, ովքեր արդեն մոռացվել են

Հայկական շոու բիզնեսում կային մարդիկ, ովքեր ժամանակին բավականին ակտիվ էին, նրանք երգում էին, նկարահանվում ֆիլմերում, ուրախացնում մեզ իրենց հումորներով, բայց այսօր նրանց աստեղային ժամն արդեն մարել է, կամ էլ նրանք որոշել են այլևս չստեղծագործել: Չգիտեմ՝ որքանով է հայկական շոու բիզնեսում զգացվում նրանց պակասը, բայց ժամանակին նրանց սիրում և երկրպագում էին:
 
Աշոտ Լյուդվիգովիչ
 
Երբ «32 ատամը» նոր էր սկսում իր առաջին քայլերն անել, տղաներն այնպիսի բում առաջացրեցին հայկական հումորային դաշտ, որ միանգամից սիրվեցին: Հաջողության գրակավականը ոչ միայն տարբերվող հումորն էր, այլև լավ ընտրված հումորիստները: Չնայած նրանցից ոմանք մասնագիտությամբ դեղագործ, վիրաբույժ, տնտեսագետ կամ իրավաբան էին, բայց դա չէր խանգարում նրանց ուրախացնել մարդկանց: Նրանց շարքերում էր նաև Աշոտ Լյուդվիգովիչը, ում յուրաքանչյուր ելույթ միշտ տարբերվում էր, նա լավ էր հումորից և լավ էր նաև երաժշտությունից, դրա համար էլ նրան բաժին էին հասնում երաժշտական համարները: Երբ Աշոտը լքեց տղաներին, պատճառաբանեց, որ ուզում է զբաղվել իր հիմնական մասնագիտությամբ:

Անդրե

Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ լսել Անդրեի երգերից: Այն փուլում, երբ նա մասնակցեց Եվրատեսիլին, բավականին պոպուլար և սիրված էր աղջիկների կողմից, այդ տարիները նրա համար իսկապես վերելքի տարիներ էին: Անդրեի երգերը միշտը ուրախացնում էին երիտասարդներին, նա ուներ երկրպագուների մեծ բանակ, նրա լուսանկարները հայտնվում էին հայկական ամսագրերի շապիկներին, երգերն էլ գլխավորում էին երաժշտական տասնյակները: Անդրեն հիմա այլևս չի ստեղծագործում, գուցե ասելիք այլևս չունի, գուցե չի ուզում կոմերցիոն երգեր ներկայացնել, բայց միանշանակ կարելի է ասել, որ նրա աստղն էլ արդեն մարել է, և երիտասարդներն արդեն այլ երգիչների են սկսել սիրել:

«Չորս տարբերակ»

«Չորս տարբերակ և չորս տարբեր զարկ». այսպես էին երգում «Չորս տարբերակ» խմբի աղջիկները ժամանակին: Աղջիկները շատ տարբեր էին, նորություն էին հայկական երաժշտական խմբերի մեջ, բայց ինչպես յուրաքանչյուր խումբ, նրանք էլ ի վերջո որոշեցին առանձնանալ: Քնարիկն ամուսնացավ, ունի իր ընտանիքը և այլևս չի զբաղվում երգարվեստով, Գոհար Հովհաննիսյանը չնայած ամուսնացել է, բայց շարունակում է երգել, նա ավելի շատ մասնագիտացել է ժողովրդական երգերում և հաճախ է մասնակցում տարբեր համերգներին, նա երբեմն էլ տեսահոլովակներ է ներկայացնում: Գոհար Ջավուկցյանը և Նաիրա Մկրտումյանը ևս երգում են տարբեր ակումբներում, բայց տեսահոլովակ այլևս չեն ներկայացնում:

Անչոկ

Այս երգչուհին սիրվեց իր շանսոն կատարումներով, նա ուներ հանդիսատեսի իր բանակը, ովքեր սիրում և լսում էին Անչոկի երգերը, բայց գուցե նրանք քիչ էին, և երգչուհին որոշեց չշարունակել երգել: Նա ժամանակին դուետով հանդես եկավ երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի հետ, պետք է նշել, որ երգն այնքան լավն էր, որ շատերն այն սիրեցին: Անչոկը հիմա ունի իր սեփական բիզնեսը՝ բացել է շանսոն-ակումբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее