▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հաքերները կոտրել են «Եվրատեսիլ 2011»-ին Ադրբեջանը ներկայացրած Էլդար Քասիմովի սոց.էջերը

Monte Melkonian Cyber Army-ին կոտրել է Եվրատեսիլ 2011-ում ադրբեջանը ներկայացրած Էլդար Քասիմովի սոցիալական էջերը: Այս մասին տեղեկանում ենք նրանց ֆեյսբուքյան էջից:

Դե, ինչպես որ խոստացել էինք... Մեր հարվածը շատ ցավոտ է լինելու: 
Երեկ գիշեր կոտրել ենք Եվրատեսիլ 2011-ում Ադրբեջանը ներկայացրած ու հաղթած Էլդար Քասիմովի Instagram-ի, Twitter-ի, VKontakte-ի էջերը, որոնք ներկա պահին գտնվում են մեր տիրապեության տակ:
Թող թշնամին հասկանա, որ մենք միշտ պատրաստ ենք հարձակման, ինչպես պետական սահմանին այնպես էլ կիբեր դաշտում:

Հատուկ շնորհակալություն «ՍօսԷ»-ին օգնության համար :)

Էլդար Քասիմովի սոց. ցանցերի էջերը՝
www.instagram.com/eldar_._official/
twitter.com/eldar_music
vk.com/ell_music

Սա հայ հաքերների պատասխանն է ադրբեջանցիներին:

Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանցիները կոտրել էին երգիչ Էրիկի և դերասան Ռաֆայել Երանոսյանի Instagram-ի էջերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее