
Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս Լոս Անջելեսի Dolby Theatre համերգասրահում տեղի է ունեցել ՌԴ-ում հայտնի, «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր, 46-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի և «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատեր, խոշոր ձեռնարկատեր Էլդար Օսմանովի դստեր` Լոլիտայի հարսանիքը: Նշվում է, որ արարողության բյուջեն կազմել է 600 մլն ռուբլի։ Լրատվամիջոցների տվյալներով` միայն ֆլորիստներին տրվել է մոտ կես միլիոն դոլար: Սովորական հրավիրատոմսերի փոխարեն զույգը հյուրերին ուղարկել է «Օսկար»-ի արձանիկ և ոսկե սկավառակներ` ամուսնացող զույգի անուններով: Ճամպրուկում նաև տեսաուղերձ է եղել, որտեղ նշվել են հարսանեկան արարողության օրն ու վայրը։ Հարսնացուն հագել է Zuhair Murad-ի շքեղ զգեստը:








