Մեր երկրում այնքան էլ ընդունված չէ «հաշվարկով ամուսնություն» ասվածը, բայց կամա թե ակամա մեր շոուբիզնեսում կան երգչուհիներ, որոնք այժմ հայտնի են ու սիրված են հենց իրենց հայտնի ամուսինների շնորհիվ։
Mypage.am-ը ձեզ է ներկայացնում աստղային զույգերին, որոնց ամուսիները յուրահատուկ «տալչոկ են» կանանց հայտնության համար։
Լիլիթ Հովհաննիսյան՝ երգչուհի, որը դարձավ էկրանի սիրելին, երբ դարձավ երգահան, իսկ հետո նաև պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանի կինը: Մինչ ամուսնությունը, համագործակցությունը կարծես թե այդքան էլ մեծ հաջողություն չէր բերում Լիլիթին, իսկ այր ու կին դառնալը ամեն ինչ փոխեց երգչուհու կյանքում՝ հագուստից մինչև միջազգային բեմահարթակ: Շատերը նույնիսկ չարախոսում էին, որ զույգի ամուսնությունը զուտ ձևական է և այս հարցում ևս խոսում է Վահրամի մասնագիտական կարողությունը:
Աննա Թովմասյան՝ երգչուհի, որին իրականում մարդիկ ճանաչեցին, երբ վերջինս դարձավ Արամեի սիրելին, իսկ հետո նաև կինը: Պետք է խոստովանել, որ Աննայից առավել տաղանդավոր երգչուհիներ կան մեր իրականության մեջ, որոնք անհամեմատ ավելի քիչ են հայտնի և ճանաչած, սակայն նրանց բախտը Աննայինի պես չի բերել՝ հայտնի ամուսին ունենալու հարցում:
Ամբողջական հոդվածը`այստեղ