tert.am-ը գրում է. Լոնդոնի նորաձևության շաբաթի շրջանակներում կայացել է հայազգի դիզայներ Մարիանա Հարությունյանի նորաձևության ցուցադրությունը:
The Independnet-ը հայտնում է, որ գարուն/ամառ հավաքածուի ցուցադրության բացումը կատարել է մորուքով մի կին՝ Հարնաամ Քաուր անունով: Նա առաջին անգամ հանդես է եկել մոդելի դերում: Ըստ աղբյուրի՝ այսկերպ նա լավագույնս պատասխանել է բոլոր նրանց, ովքեր իր ամբողջ կյանքում նեղացրել են իրեն՝ մորուքի պատճառով:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ նախկինում մոդելը փորձել է շտկել վիճակը՝ շաբաթական երեք անգամ էպիլյացիայի ենթարկելով դեմքը: 25-ամյա նորաթուխ մոդելը Հարությունյանի ցուցադրությանը հանդես է եկել սինգհական գլխանոցով, նավաստու զգեստով ու բարձրակրունկ կոշիկներով:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում