▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ դատը կպաշտպանի Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչած թեկնածուին

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ԱՄՆ-ում կայանալիք Կոնգրեսի ընտրապայքարում Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը որոշել է պաշտպանել Կալիֆորնիայի նահանգային Կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Քևին դե Լոենի թեկնածությունը:

Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում հրատարակվող Ասպարեզ պարբերականը: Աղբյուրի հաղորդմամբ՝ իր քաղաքական գործունեության ընթացքում Դե Լեոնին բազմիցս ապացուցել է, որ ինքը Հայ դատի իսկական բարեկամն է՝ աջակցելով հայանպաստ մի շարք նախաձեռնությունների ու ծրագրերի: Նա հատկապես մեծ ներդրում ունի 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիա նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բանաձևի վավերացման գործում:

Քեվին դե Լեոնին Կալիֆորնիայի նահանգի Խորհրդարանին, ապա Կոնգրեսին (2010թ.-խմբ.) անդամակցելու ողջ տարիներին, բացի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունման ակտիվ ջատագովը լինելուց, մեծ ջանքեր է գործադրել համայնքային կառույցներին պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև ներհամայնքային այլ խնդիրներին աջակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее