▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ դաշնակահար Լևոն Ավագյանը` Բարսելոնայի հեղինակավոր մրցույթի եզրափակչում

 

Դաշնակահար Լևոն Ավագյանը ներկայումս Բարսելոնայում մասնակցում է Maria Canals 63-րդ հեղինակավոր միջազգային մրցույթին:  Մրցելով  աշխարհի 80 լավագույն դաշնակահարների հետ` հայ երիտասարդն անցել է 3 փուլ և ապրիլի 6-ին մասնակցելու է մրցույթի եզրափակիչ փուլին:

Տվյալ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 եվրո: Հավելենք նաև, որ 2-րդ փուլում Լևոն Ավագյանը կատարել է 21-րդ դարի հայ կոմպոզիտոր Կարեն Անանյանի «Սև և սպիտակ» ստեղծագործությունը, իսկ եզրափակչին Բարսելոնայի ֆիլարմոնիկ նվագախմբի հետ համատեղ կկատարի Ս. Պրոկոֆևի N 3 դաշնամուրային կոնցերտը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее