Բաս կիթառահար ով խաղում է լարերի հետ
Արվեստի մոգական աշխարհում կայուն դիրք ունենալ , չկորել անսահմանության մեջ քչերին է հաջողվում: Շատերը հայտնվում են ասպարեզում , ներկայանում որպես երաժիշտ ու անհետանում ասուպի պես: Գագիկ Թորոյանի նմանները քիչ են, ովքեր աշխարհ են գալիս կոչումով երաժիշտ ու հոգին հանձնում երաժշտական աշխարհին ` փոխադարձ ստանալով ծափեր հանդիսատեսից և արժանանում երգիչ ընկերների գովեստի խոսքերին:
Բաս կիթառահարը բեմական գործունեությունը սկսել է "Ասպարեզ" -ից ու շարունակում է աշխատել առ այսօր այնպիսի տաղանդավոր հայտնիների հետ , որոնք առաջատար են , սիրված:
Համեստությամբ բեմում իր գործը ներկայացնող երաժիշտը Արման Հովհաննիսյանի , Հարութ Բալյանի , Թաթայի և այլոց հետ բազմաթիվ անգամ շրջել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում , նվագել այնպիսի բեմերում , որոնք հյուընկալել են նաև համաշխարհային աստղերի: Պատեհ առիթ ունեցանք հանդիպել Գագիկ Թորոյանին , զրուցել ներկայումս առկա երաժշտական անցուդարձի մասին:
Գագիկ մեծ ուղի ունեք անցած , նվագել եք պետական ջազային նվագախմբում , ինչպե՞ս եք գնահատում ներկա երաժշտական անցուդարձը Երևանում:
Երաժշտական ասպարեզում միշտ էլ եղել են այլ մշակույթի առկայությունը , ազդեցությունը: Պատահական չէ , որ այսօր էլ հայաստանյան երաժշտական շուկայում մեր մշակութային տարրերի կողքին կա այլ ` արևելյան երկրների, ինչու չէ նաև արևմուտքի մշակութային հարստությունը :
Ըստ քեզ ունե՞նք այնպիսի կատարողներ , որոնք կարող են մուտք ունենալ և հաստատվել միջազգային շուկայում :
Հայաստանը տվել է մի շարք կատարողներ , ովքեր արդեն իսկ ճանապարհ են հարթել միջազգային ասպարեզ : Ջիվան Գասպարյան , Սամվել Երվինյան , Տիգրան Համասյան , Սերգեյ Խաչատրյան : Կարծում եմ , որ սա շատ գովելի փաստ է հայերիս համար ու բնականաբար հպարտանալու առիթ: Այսօր օտարները նաև նրանց շնորհիվ ծանոթանում են մեր մշակույթին :
Որպես երաժիշտ հաճա՞խ եք մեկնում շրջագայության , երաժշտական աշխարհում ինչ չունենք , որին պիտի հասնենք :
Իմ կարծիքով մեր ոլորտում այսօր պակասում է ոճային հարմոնիան , քանի որ երաժշտական ասպարեզում իշխում է իրար միախառնված բազում ոճեր , որոնք երբեմն միմյանց հետ որևէ կապ չեն ստեղծում ու երևի թե միջազգային ասպարեզ մուտք ունենալու համար պետք է հենց այդ ոճային "համերաշխությունը " ունենանք : Տաղանդը գալիս է ի վերուստ , թե կարող ես ձեռք բերել նաև աշխատասիրությամբ: Տաղանդը բնականաբար գալիս է ի վերուստ , այն Աստծո կողմից մեզ տրված պարգև է , սակայն առանց աշխատասիրության կարող է անհետ կորել , վերանալ , ինչպես մարդը առանց սննդի չի կարող , այնպես էլ տաղանդը առանց աշխատասիրության կարող է նահանջել:
Երգիչ -երաժիշտ համագործակցության մեջ ի՞նչը չի կարելի խախտել չգրված օրենքի նման:
Յուրաքանչյուր համագործակցություն պահանջում է նվիրվածություն : Երգիչ - երաժիշտ հարաբերությունում նվիրվածության օրենքը չպետք է խախտել , բայց մեկ օրենք կա ևս ` դա նրա երաժշտության հանդեպ պրոֆեսիոնալիզմի պահպանումն է :
Վերջերս դուք հայտնվել եք ֆրանսիական հայտնի կայքերից մեկում : Ինչպե՞ս դա ստացվեց :
Ֆրանսիայում հերթական համերգներից մեկի ժամանակ հանդիպեցի և համագործակցեցինք հայտնի կիթառի վարպետ , մեծ համբավ ունեցող Պաուլ Լաիրաթի հետ : Երևի թե նա գնահատեց իմ պրոֆեսիոնալ մակարդակը , այդպիսով առաջարկեց պաշտոնապես ներկայանալ : Նրա հրավերով 2016 թվականի հունվարի 21 -ից 24-ը Լոս -Անջելոսում կայանալիք երաժշտական ցուցահանդեսում ես նույնպես կունենամ իմ մասնակցությունը :
Զրուցեց Լուսինե Արշակյանը