▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աղջիկները բոլորը նման են իրար. Անաիս Սարդարյան

Wnews.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Անաիս Սարդարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Ովքե՞ր են քո անձնական fashion իկոնաները:

-Թայրա Բենքսը և հաղորդավարուհի  Աննա Գրիգորյանը, որովհետև  ընկերուհիս է:
-Ո՞րը կլինի քո գլխավոր fashion խորհուրդը մեր ընթերցողներին:
– Ինչ հոգեվիճակ ունեն այդպես էլ հագնվեն:
Ինչպե՞ս են տղամարդիկ վերաբերվում քո fashion էքսպերիմենտներին:
-Շատ լավ, որովհետև գռեհիկ երբեք չեմ հագնվում, տղամարդու հագուստներ եմ երբեմն հագնում, սկզբում զարմանում են, հետո նորմալ  ընդունում: Անկեղծ ասած շատ ուշադրություն չեմ դարձնում:
-Ո՞րն է քո կարծիքով ամենանորաձև քաղաքը։
-Երևանը աճել ու ծաղկել է, վարդագույնն իմ ամենասիրած գույնն է , իսկ Երևանը  վարդագույն հագուստով ամենագեղեցիկն է:
-Հայ աղջիկների գլխավոր fashion սխալները:
-Ինձ թվում է՝բոլորը  նույն մարդիկ են ՝ մազերը, դիմահարդարումը, հագուստը:  Ցանկանում են յուրովի լինեն և գտնեն իրենց կեսին, ով կսիրի հենց իրենց յուրահատկությունը:
Հայ աղջիկների գլխավոր fashion առանձնահատկությունները:
– Շատ լավ է, որ մենք ուր էլ գնանք մանրամասն  պատրաստվում ենք: Մի քիչ գուցե չափազանցված է smoky eyes-ով խանութ գնալը, բայց լավ է, որ խնամված ենք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее