Միհրան Ծառուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Սարգիս Ավետիսյանը, Գուրգեն Դաբաղյանը և այլ հայտնիներ մեկնել են շրջագայության Ռուսաստանի Դաշնություն: Նրանք գնացքով շրջում են ՌԴ տարբեր շրջաններով՝ ներկայացնելով հայ երգը: Սարգիս Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում մի հոլովակ է հրապարակել, որում Եկատերինբուրգ ուղևորվող գնացքում տղաները երգում են Գուսան Հայկազունի «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք` վաղ թե ուշ» երգը: