▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ արիները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին

 

Հոկտեմբերի 15-ին հայ արիները հերթական անգամ նշեցին վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ հաճախ հենց Տիրատոն են կոչում:

Հայ Արիական միաբանության ներկայացուցիչները այցելեցին Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ ցայսօր պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք երկրպագեցին Տիր Աստծուն՝ խնդրելով իմաստնություն, որ միշտ հարստացնի հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, ավանդապաշտ եւ իմաստուն ու հեռատես զավակներ:

Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի երկու  ներկայացուցիչներ լուսաբացին Արագածի հարավային գագաթին վառեցին նախօրեին այնտեղ տարած ութանկյուն ջահը: Տիր Աստծո պատվին սրբազան ծես արվեց՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու իմաստնության: Քրմերը Տիրից խոհեմություն ու երկարակեցություն խնդրեցին, որպեսզի հնարավորինս շատ կարողանան փնտրել ու վերագտնել հայոց կորսված գաղտնիքներն ու ծածկագրերը:

Այդ օրը՝ Նախնյաց նվիրական նախորդ տոնակատարությունից եւ նախնիների հոգիների հետ հոգեւոր շփումից հետո նորովի է վերաիմաստավորվելու հայ արիների գործունեությունը, ովքեր կփառաբանեն ոչ միայն Տիր Աստծուն, այլեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Տիր Աստվածը հայոց մեջ համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածը, ինչի համար էլ այդ տոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր:

Հայը, լինելով արարչածին ազգ եւ ունենալով Տիր Աստված, չէր կարող լինել անգրագետ ու անայբուբեն... Հուդա-քրիստոնյաները հենց մտան Հայաստան, ինչպես պատմիչ Ագաթանգեղոսն է վկայում, առաջինը հենց Տիր Աստծո տաճարն ավերեցին ու թալանեցին, վառեցին մատյանները, չոչնչացրած մասն էլ պահեցին: Դրանով նախ որոշել էին հիմնահատակ ավերել ու ոչնչացնել հայոց միտքը՝ լուսավորությունն ու իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց սրբազան պահապանն է Տիր Աստվածը... Ու կորան Հայոց գրերը, որոնք հետո վերագտավ ու վերականգնեց Մեծ Հայը՝ Մեսրոպ Մաշտոցը…

Տիրատոնի ավարտից հետո երեկոյան հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների 3 խմբեր  կայցելեն Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված 3 վայրեր՝ Խուստուփ լեռան լանջ, Սպիտակավոր վանքի տարածք եւ Կապանի՝ Նժդեհի անվան հուշահամալիր: Այց կլինի նաեւ Երեւանում Նժդեհի հուշարձանին: Քրմերը Խուստուփի լանջին ի փառս Նժդեհի ծես կանեն՝ փառաբանելով զորավարին եւ՛ որպես հզոր ռազմական գործչի եւ՛ որպես խորագիտակ իմաստասերի:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее