Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Ելենա, «Վերվարածները» Ձեր կյանքում շրջադարձային եղավ: Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ 9 տարի անց կրկին նույն հերոսուհուն մարմնավորելու առաջարկ ստացաք:
- Այո, այս նախագծի վերադարձը ինչպես հեռուստադիտողի, այնպես էլ մեզ համար էր անակնկալ: Անկեղծ ասեմ, երբ ստացա առաջարկը, իմ առաջին ռեակցիան շոկն էր, քանի որ 9 տարի առաջ ես 34 տարեկան է, բայց սարսափելի փոքր էի երեւում, իսկ հիմա որքան էլ կրկին տարիքիցս փոքր եմ երեւում, բայց, միեւնույն է, տարիներն իրենցը արել են, ես ավելի հասուն արտաքին ունեմ եւ չէի պատկերացնում, վախենում էի ու մտածում՝ արդյոք կկարողանամ կրկին Կարինա խաղալ, արդյոք հեռուստադիտողն ինձ կրկին կընդունի: Բայց այդ վախս գնալով անցավ, երբ սցենարիստը՝ Հարություն Ղուկասյանը, խոսեց ինձ հետ ու վստահեցրեց, որ ամեն ինչ լավ է լինելու, ի վերջո՝ հերոսները եւս մեծանում են:
Ձեր նախկին հարցազրույցերում բազմիցս նշել եք, որ Կարինայի կերպարը Ձեզ ուղղակի հետապնդել է, երկար ժամանակ չէիք կարողանում ազատվել նրանից եւ մարդիկ անգամ Ձեզ հենց այդ անունով էին ճանաչում: Ինչպե՞ս հոգեբանորեն հաղթահարեցիք այդ խնդիրն ու կրկին Կարինային «վերադարձրիք»:
- Գիտեք, ես չեմ կարող շնորհակալ չլինել մի նախագծի, որի շնորհիվ ես հայտնի դարձա՝ որպես դերասանուհի. ես պարտավորվածություն ունեմ այս հեռուստասերիալի նկատմամբ եւ չէի կարող չհամաձայնել նաեւ այդ ամենից ելնելով: Եթե ժամանակին ասում էի՝ ես էլ Կարինա չեմ խաղա, ապա հիմա հասկանում եմ, որ տարիները ճիշտ ուղղությամբ են տանում մտքերդ. հիմա արժեւորում ու գնահատում եմ Կարինային:
«Անուղղելիներում» ի՞նչ է սպասվում Կարինային:
- Կարինան էլի սպասում է Կնյազին, ով մեկնել է Ռուսաստան աշխատելու: Կարինան ու Կնյազն ունեն ֆանտաստիկ երեխա, որի հետ շատ ծիծաղաշարժ իրադարձություններ են կապված: Իրականում իմ երեխային մարմնավորող Լեւոնը անասելի շնորքով տղա է, ես այնքան ուրախ եմ, որ նրա մոր դերում եմ: Չնայած ֆիլմում նա շատ երես առած տղայի է կերտում, բայց իրականում անասելի համեստ, կիրթ, պատրաստակամ եւ զուսպ է: Սկզբում անգամ մտածում էի, որ նրա նման բնավորությամբ կեղծ կթվա իր կերտած ակտիվ հերոսը, բայց իր տաղանդի շնորհիվ, Լեւոնը կարողացավ ճիշտ ներկայանալ: Այս տղան տարբերվում է մեր օրերի երիտասարդ դերասաններից, նա իրեն երկու նկարահանումից հետո աստղ չի համարում, ինչը շատ գովելի փաստ է՝ հետեւելով Instagram-ում մեր երիտասարդ դերասնների «աստղային» կյանքին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում