▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավանաբար աշնանը կնշանվենք.Հասմիկ Վերդյան

BlogNews.am-ը գրում է.

Դերասանուհի Հասմիկ Վերդյանը տևական ժամանակ է՝ չի ներկայանում հեռուստանախագծերում։ Կայքի հետ զրույցում Հասմիկն ասաց, որ այս ընթացքում առաջարկներ շատ են եղել, սակայն ոչ բոլորն են իրականություն դարձել։

  

«Երկու հեռուստաընկերությունից սիթքոմում խաղալու առաջարկ ստացա, երկուսն էլ չստացվեցին։ Խնդիրը հավանաբար ֆինանսական մասն էր, քանի որ չիրականանալը ոչ թե ինձ հետ էր կապված, այլ նախագծի։ Այժմ մեկ այլ հեռուստաընկերությունից սերիալում խաղալու առաջարկ ունեմ, որը դեռ քննարկման փուլում է։ Սերիալը լրագրողների մասին է, կերպարս բավականին հետաքրքիր է, քանի որ կապ չունի մինչ օրս մարմնավորածս դերերի հետ։ Սյուժետային գիծը տարբերվում մյուս սերիալներից, սիրուհիների մասին չէ, ավելի քաղաքականացված է»,- պատմեց դերասանուհին։

Հասմիկը նշեց, որ նոր թատերաշրջանում շարունակելու է խաղալ Պարոնյան թատրոնում, սակայն նոր կերպարներով հանդես գալու մասին առայժմ նորություն չունի. «Թատրոնում նոր կերպար խաղալու առաջարկ ունեի, սակայն մերժեցի, քանի որ նորից նույնն էր, չէի ուզում նորից լինել սիրուհու դեր խաղալ»։ Հարցին՝ ինչո՞ւ ես իրեն միշտ սիրուհու կերպար առաջարկում, կեսկատակ պատասխանեց. «Չեմ կարող ասել, երևի  ուզում են իրականում դառնամ:) Կարծում եմ՝ ալարում են աշխատել դերասանների հետ։ Հիմնականում եթե մի տեսակի մեջ տեսնում են դերասանին, շարունակում են անընդհատ նույն կերպարում տեսնել»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее