▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ ջոկատայինները վնասազերծել են Կանևսկու թիկնազորին. Դոն Պիպոյի մահափորձի հետքերո՞վ

 

Armtimes.com-ը գրում է. Երեկ երեկոյան Կիեւյան փողոցում իրարանցում է եղել. ոստիկանության հատուկ ջոկատայինները մեծ «օպերացիա» են իրականացրել: Մեր տեղեկություններով` հատուկ ջոկատայինները կանգնեցրել են մի քանի մեքենա, որոնք ուղեկցելիս են եղել ռուսական համարանիշներով թանկարժեք ջիփի: Հատուկ ջոկատայինները մեքենայում գտնվող անձանց դուրս են հանել եւ պառկեցրել գետնին:

Ականատեսներից մեկի խոսքով՝ տպավորություն է եղել, որ ոստիկանները կանգնեցրել են բարձրաստիճան պաշտոնյայի թիկնազորին, սակայն կայքին հաջողվել է ճշտել, որ ավտոշարասյունն ուղեկցել է Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին տեղափոխող ջիփը:

Կայքը տեղեկությունն այսօր փորձել է ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Նրանք միայն հաստատել են, որ ոստիկանության ծառայողները նշված փողոցում գործողություն են իրականացրել, սակայն այլ մանրամասներ այդպես էլ չեն հաղորդել:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոն:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее