▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաշվի չեն առել, որ Սամվել Բաբայանը կոտրվող տեսակ չի, ընկճվող, վախեցող ու խեղճացող չի». Բաբայանի դստեր արձագանքը

 

Картинки по запросу Սամվել Բաբայանի դուստր

Սամվել Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բաբայանի գործով այսօր մեկնարկած դատական նիստին:

«Դատական հերթական ֆարսը այսօր մեկնարկեց: Տեսնենք այս անգամ ինչպես է վատ ներկայացումը բեմադրվելու, աշխարհի բոլոր մեղադրանքները հասցեագրվելու Բաբայանին:

Մյուսներին չէ, մնացածների հետ խնդիր չունեն, խնդիրը հայրս է, բոլորն են գիտակցում: Մի բան հաշվի չեն առել, որ Սամվել Բաբայանը կոտրվող տեսակ չի, ընկճվող չի, վախեցող ու խեղճացող չի: Սուտ ու շինծու մեղադրանքները կփլվեն նաև ես անգամ, դատական նիստերն առջևում են: 

Առաջին նիստում արդեն որոշ բաներ հստակ երևաց: Կալանքի տակ գտնվողներից յուրաքանչյուրի ազգականներից ներս էին թողում ընդամենը 5 հոգու, դահլիճում տեղ չկար: Կարծես դժվար էր մեծ դահլիճում անցկացնել նիստը: 
Ամոթ է:

Դատավորը, որոշել է հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 28-ին, փաստաբաններից մեկը արձակուրդ ա գնացել թքած ունենալով դատի վրա էլ, դատվողների վրա էլ: Մի հարցնող լինի, ով ա ձեզ թույլ տվել ամիսներով կալանքի տակ գտնվող մարդկանց ճակատագրի հետ խաղալ: Մի ամիս էլ ավել սպասեք: Դատավորն էլ փոխանակ կալանքի տակ պահվողներին հարցնելու, նիտիս հետաձգվելու մասին դատավարության մյուս մասնակիցների հետ էր պայման կապում: 

Պրոֆեսիոնալ չի, մարդկային չի, բարոյական չի:

Ամեն մարդ պատասխան է տալու մի գեղեցիկ օր: ՇՈՒՏՈՎ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее