▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշվի առնելով՝ինչ նյութ է հայտնաբերվել՝քիչ հավանական է,որ Հռիփսիմեն արդարացվի

Armtimes.com-ը գրում է.

Մեծ հավանականություն կա, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ գերծանրքաշային Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է որակազրկվել: Նա կասկածվում է 2008թ Պեկինի Օլիմպիական խաղերի ընթացքում դոպինգ օգտագործելու մեջ: Նրա թեստի մեջ արգելված խթանիչ՝ ստանոզոլ է հայտնաբերվել, եւ, ինչպես հայտարարել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, նա ժամանակավորապես զրկվել է մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի ղեկավար Արեգ Հովհաննիսյանը նշեց, որ որոշումը վերջնական չէ, սակայն հավանականությունն էլ քիչ է, որ չի որակազրկվի

«Դեռ որակազրկում չկա, կա ժամանակավոր հեռացում: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հայտարարությամբ՝ հուլիսի 17-ին ինչ-որ նոր ինֆորմացիա կլինի: Արդարացումը քիչ է հնարավոր, հաշվի առնելով այն, թե ինչ նյութ են իր մոտ հայտնաբերել, իսկ թե ինչ որակազրկում կլինի ես չգիտեմ, ոչ ոք չգիտի, դա ՄՕԿ-ի որոշումից է կախված, բոլորը դրան են սպասում»,-ասաց նա:

Արեգ Հովհաննիսյանը նաեւ պարզաբանեց, որ եթե արգելված խթանիչը Հռիփսիմեի մոտ հայտնաբերվեր 2008թ նա կորակազրկվեր 2 տարով, եթե հիմա օգտագործած լիներ, կորակազրկվեր 4 տարով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее