▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշվի առնելով նրա տարիքը` բնական է. Մհեր Մկրտչյանը` Սամվել Թադևոսյանի «մեծամտության» մասին

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հորդորում է ըմբռնումով մոտենալ դերասան Սամվել Թադեւոսյանի խոսքերին: Օրերս դերասանը Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր հերոս Տիգրանին մարմնավորելու համար պետական մրցանակի էր արժանացել: Պարգեւատրման արարողությունից հետո նա հարցազրույց էր տվել: Պատասխանելով հարցերին՝ ասել էր, որ ֆիլմն իր համար արդեն անցյալում է, իսկ իր հաջողությունը, իր կարծքով, պայմանավորված է նրանով, որ ինքը գեղեցիկ է եւ իր նման դեմքերը պակասում են հեռուստատեսությանը: Այս խոսքերն առիթ էին դարձել, որ նրան որակեին որպես աստղային հիվանդությամբ տառապող, մեծամիտ անձնավորություն:

Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ փորձելով հարթել ստեղծված իրավիճակը:

«Վերջին օրերին լրագրողները բազմաթիվ հարցեր են տալիս Սամվել Թադեւոսյանի տված հարցազրույցի վերաբերյալ: Ուզում են պարզել՝ մեծամիտ է արդյոք Սամվելը, թե ոչ))))

Խուսափելով լրագրողների տարբեր եւ շատ ժամանակ աղավաղված մեկնաբանություններից գրում եմ պատասխանը իմ ֆեյսբուքյան էջին:

Պետք չէ կառչել դերասանի ամեն մի ասած բառից: Ամեն մարդ իրավունք ունի ունենալու իր տեսակետը, առավել եւս իր կյանքի վերաբերյալ: Սամվելը մեծ աշխատանք է կատարել ֆիլմի նկարահանման ժամանակ եւ հաշվի առնելով նրա տարիքը՝ բնական է, որ նա պետք է ապրի առջեւում սպասող դերերով եւ հույսերով: Անխոս, նա տաղանդավոր տղա է, ու ցանկանում եմ նրան նոր ֆիլմերով ապացուցել իր դերասանական արժեքը եւ զարգանալ, զարգանալ ու զարգանալ»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее