▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատ չենք վերադառնա «Կենտրոն» հեռուստաալիք. Լուսինե Բադալյան

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վե՛րջ, ես այս թեման փակում եմ , էլ չանհանգստացնեք :))
բազմաթիվ են հեռախոսազանգերը, նամակները , որոնցում առկա «ինչու՞» -ին հեշտ չի պատասխանել 2 բառով , դրա համար էսպես կգրեմ 
Մի օր մեր ընկերներից մեկը հարցրեց, « լսիր, դու ինչո՞ւ դուրս չես գալիս Կենտրոնից» , ամուսինս ասաց, « ինքը էդպիսին ա , մահու չափ վախենում ա փոփոխություններից. պատրաստ ա ապրի, աշխատի ամենծանր պայմաններում , բայց հանկարծ փոփոխություն չլինի , իսկ բոլորս միշտ օգտվում ենք էդ առիթից » :))))))
բայց երբ փոփոխություններն անհրաժեշտ են , կյանքն ինքն է ստիպում քեզ գնալ փոփոխությունների՝ անկախ քո կամքից 
Այո՛, մենք «լքեցինք» Կենտրոն թիվին , որը արդեն այն աստիճան հարազատ էր մեզ դարձել՝ իր յուրօրինակ ջերմությամբ, գրիմյորկայում մեկ գավաթ սրճով օրվա սկիզբը դնելով , մեր սենյակում բուռն քննարկումներով շարունակելով և պահակակետում կատակելով՝ ավարտելով ,որ , չնայած այս ընթացքում մեր ունեցած բազմաթիվ գայթակղիչ առաջարկությունների, երբեք չէինք պատկերացրել, որ մեր առավոտները կսկսենք առանց մեր անձնակազմի միջև եղած փոխադարձ սիրո, կատակների, զրնգուն ծիծաղի , վեճերի, որ ավարտվում էին գրկախառնություններով ու « սիրեմ ձեզ» արտահայտությամբ: Երբ մեզ, տարիներ առաջ , մի տեսակ չհավատալով ( մտածում էին աստղային հիվանդությամբ, մեծամիտ դեմքեր ենք՝ մեծ ախորժակով հահահա)հրավիրեցին Կենտրոն , սիրեցին մեզ առաջին հայացքից, հեշտ չէր . ունեինք 3-4 տեսախցիկ, բայց մեկ օպերատոր, որ մի տեսախցիկից մյուսն էր վազում ՝ կադր տալու համար... 2 ժամ ուղիղ եթեր և 1 Ծովինար ... ընթացքում հավաքեցինք մեր թիմը , ծրագիրը , որքանով կարող էինք , դարձրեցինք ընդունելի, չկոտրվեցինք , զիջումների չգնացինք, հարգելով մեր հեռուստադւտողներին ՝ արծարծեցինք օգտակար թեմաներ՝ ընդունելի հայերեն գրական խոսքով  փոխեցինք 4 ռեժիսոր, 3 տնօրեն , որոնցից վերջինը , չեմ վախենա ասել, բացառիկ էր իր մարդկային հատկանիշներով , ինչի համար էլ մեզ ավելի դժվար էր մտածել ավելի հարմար պայմաններով ՝ ավելի ցանկալի հեռուստաալիք տեղափոխվելու մասին ( էդպիսի մարդկանց չի կարելի դավաճանել , պետք է ստարել) ... միշտ կատակով ասում էինք ,« որ օրը դու էլ տնօրեն չլինես, մենք էլ հանգիստ կգնանք»...ցավոք այդ օրը չուշացավ , բայց մենք մնացինք հենց նրա խնդրանքով , ասաց,« մնացե՛ք, գուցե ավելի լավ կլինի , գուցե ձեր այն երազանքները, որ ես չկարողացա իրականացնել, նոր տնօրենը կատարի , դարձնի ձեր երազած ալիքը» :)) էհ, Գոռ ջան , ականջդ կանչի ...
4-րդի հետ չստացվեց,  մեզ հետ անհամատեղելի է 
ի՞նչ խոսք, հեշտ չի հիշել բոլոր այն զարմացած, տխուր հայացքները,նույնիսկ արցուքները , որոնցով մեզ ճանապարհում էին , բայց հույսով, որ մի բան կկատարվի ու կվերադառնանք ( մենք ՝ մեր խենթությամբ իրենց ուրախությունն էինք, իրենք էլ՝ մեր ) , բայց այլևս չենք վերադառնա , հաստատ !! 
Մեզ համար մեծ հաճույք էր ձեզ հետ սկսել մեր օրը ... բոլորիդ սիրում ,գրկում և համբուրում ենք ... 
բայց, ասեմ, Նյու Յորք գնալուց առաջ հայտարարեցի.- այսպես այլևս անհնարին է . հետ եմ գալու ու փոխելու եմ ամեն ինչ իմ կյանքում և սկսելու եմ աշխատանքից :))) ես չհասցրեցի, ինքնստինքյան ստացվեց :)) 
«ինչու»-ի պատասխանը, վստահ եմ, ինքներդ կստանաք՝ հետևելով եթերին  լավ է, թե վատ, մեր գործը չի ՝ հեռուստադիտողն է որոշում  իսկ մենք , հուսով եմ, թույլ չենք տա, որ մեզ երկար կարոտեք և կհանդիպենք ավելի կազմակերպված ու կատարելագործված, ավելի՝ մեզ հարիր եթերում 
մինչ այդ՝ հանդիպման վայրը մեր ամենասիրելի , հայկական իրականության հետ կապ չունեցող , հրաշքների աշխարհ ՝ Ռադիո Վան 
ընդմիշտ ձեր՝ Ժակ և Լիպո ( հահա) Լուլու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее