▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասոն իմ կյանքում շատ կարևոր մարդ էր. Հասմիկ Ղարիբյանն այսօր կդառնար 37 տարեկան

Այսօր` հունիսի 13-ին, սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը կդառանար 37 տարեկան: 2014թ-ի նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում քաղցկեղից մահացած դերասանուհին հայտնի էր իր վառ ու հումարային կերպարներով: Մինչ այսօր էլ նրա մասնակցությամբ նախագծերը դիտառատ են ու սիրելի:

Life.panorama.am-ը դերասանուհու հետ կապված հիշողությունների մասին խոսել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ, ով ոչ միայն գործընկեր, այլև ընկեր է եղել Հասմիկի հետ:

«Կարոտում եմ, շատ կցանկանայի, որ հիմա նա ողջ լիներ, միասին նստեինք, խոսեինք, շարունակեինք մեր ընկերությունը, ինչու ոչ` նաև միասին որևէ նախագիծ իրականացնեինք, քանի որ բացառիկ տաղանդավոր ու շատ բազմաժանր դերասանուհի էր: Կարոտում եմ Հասմիկի հումորը, նրա ընկերություն անելը, ամեն ինչին եմ նրա հետ կապված կարոտում: Անկեղծորեն, նա շատ է պակասում, ես չեմ էլ համակերպվում նրա կորստի հետ, ինձ ավելի հեշտ է մտածելը, որ նա ողջ է, բայց մեզնից հեռու: Հասմիկը բացառիկ ընկեր էր, իմ լավագույն ընկերներից: Իսկապես, շատերը նրանից պետք է ընկերություն անել սովորեին: Նա պայծառ մարդ էր, կյանքով լի, կատակասեր ու կենսախինդ: Հասոն իմ կյանքում շատ կարևոր մարդ էր»,- նշեց Մկոն` հավելելով, որ դժվարանում է անցյալով  խոսել իր ընկերոջ մասին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее