▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հասմիկ Փաշյանն ու Էմմա Ներսեսյանը ոչ մի կապ չունեն կուսակցության կամ Վարդան Ղուկասյանի հետ»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԴՕԿ կուսակցությունը հաղորդում է հանցագործության մասին՝ առնչվող Հասմիկ Փաշյանի և Էմմա Ներսեսյանի գործողություններին։

Նշված անձանցից մեկը բացահայտել և տարածել է կուսակցության ներքին փաստաթղթեր՝ առանց իրավասության, ինչը կարող է պարունակել անձնական տվյալներ կամ ներքին գործառույթներին վերաբերող զգայուն տեղեկատվություն։ Մյուս անձի վերաբերյալ առկա են տեղեկություններ հանցավոր կազմակերպության հետ առնչություն ունենալու վերաբերյալ։

Հստակ արձանագրում ենք, որ Հասմիկ Փաշյանն ու Էմմա Ներսեսյանը ոչ մի կապ չունեն «ԴՕԿ» կուսակցության կամ Վարդան Ղուկասյանի հետ։ Նրանց գործողությունները կատարվել են ինքնուրույն և չեն ներկայացնում կուսակցության դիրքորոշումը կամ շահերը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее