Life.panorama.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ով նկարահանվում է բոլորովին վերջերս մեկնարկած «Ազիզյաններ» սիթքոմում:
Սաթենիկ, օրեր առաջ մեկնարկած Ազիզյաններ սիթքոմը արդեն մեծ հետաքրքրություն ունի հեռուստադիտողի շրջանում, կպատմեք, թե ո՞ւմ կողմից եք ստացել առաջարկն ու ի՞նչը գրավեց այն ընդունելու հարցում:
Ես իմացա որ, Արմանն ու Հայկ Մարությանները նոր սիթքոմ են սկսում, իսկ ինձ շատ է դուր գալիս տղաների հետ աշխատելը, որովհետև նրանց պրոյեկտները միշտ շատ հետաքրքիր են և սիրված ժողվրդի կողմից, խնդրեցի, որ ես էլ մասնակցեմ քասթինգի, և մի քանի շաբաթ անց ինձ զանգեցին և հայտնեցին, որ ընտրվել եմ Իրինայի դերի համար:
Կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր հերոսուհու մասին, ո՞վ է նա ու ի՞նչ զարգացումներ կունենա:
Հետաքրքիր կերպար է, որն իր մեջ մարմնավորում է կնոջ մի տեսակ, որոնց համոզմամբ կինը ամենակարևոր էակն է երկրագնդի վրա:
Հայկ Մարությանի հետ սա Ձեր առաջին համագործակցությունը չէ. Ինչպե՞ս է կայանում այս համագործակցությունն ու առհասարակ ի՞նչ հարաբերություններ է դերասանական անձնակազմի հետ:
Հայկական սերիալ և կինո արտադրության մեջ Հայկ և Արման Մարությանները տարբերվում են բարձր պրոֆեսինալիզմով և դերասանի հետ անհատական աշխատանքով, նրանց համար դերասանը ամենակարևորն է նկարահնման հրապարակում:
Սաթենիկ, այսօր իսկական սիթքոմային բազմազանություն է տիրում. Ըստ Ձեզ` «Ազիզյանները»ինչով է տարբերվում մյուսներից ու ո՞րն է նրա առավելությունը:
Բոլորն էլ գիտեն, որ Ազիզյանները ամերիկյան «Married with children» հանրահայտ սիթքոմի ադապտացիան է, բացի նրանից, որ սիթքոմը ադապտացիա է արվել ավելի քան 30 երկրներում: Եթե չեմ սխալվում, նրա սցենարիստները արժանացել են 7-ից ավել ոսկե գլոբուս մրցանակին, չեմ ուզում վիրավորել մնացած սիթքոմների սցենարիստներին, բայց դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ բարձր մակարդակի դրամատուրգիայի մասին է խոսքը գնում:
Նյութը՝սկզբնաղբոյւր կայքում