▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարսն ու փեսան հասել են եկեղեցի, պարզվել է՝ ԱԱԾ-ն քահանային տարել է»․ օգտատեր

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երիտասարդը պատմում է, որ հարսն ու փեսան երեկ հասել եկեղեցի՝ պսակադրվելու համար, ու պարզվել է, որ քահանային ԱԱԾ-ն տարել է։ Զույգը պսակադրությունը կատարել է ուրիշ եկեղեցում։

Հիշեցնենք, որ երեկ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու թեմի քահանաներ։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2 ամսով։ Իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է մեկ ամսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее