Blognews.am-ը գրում է. Օրեր առաջ համացանցում հայտնվել էին երգչուհի, դերասանուհի Ռիփփիի՝ հարսանեկան զգեստով լուսանկարները: Շատերը հարցնում էին՝ իսկ ու՞մ հետ է ամուսնացել նա, վերջինս էլ չցանկացավ մեկնաբանել՝ փորձելով պահել ինտրիգը:
«Լուսանկարներն արվել են «Դոմինո» սիթքոմի հերթական սերիայի նկարահանումների ժամանակ: Վերջերս բավականին հետաքրքիր փոփոխություններ են եղել սիթքմոմում: Հերթական սերիան էինք նկարում, երբ ինձ լուսանկարեցին հեռախոսով, որի արդյունքում էլ տարածվեց համացանցում»,- կայքի հետ զրույցում պատմել է Ռիփփին:
Պարզվում է՝ լուսանկարներն իրարանցում էին առաջացրել թե՛ երկրպագուների և թե՛ այն մարդկանց մոտ, ովքեր ցանկանում էին իմանալ, թե ով է երգչուհու ընտրյալը.
«Իմ ընկերներին շատ են զանգահարել, շատերն էին հետաքրքվում, թե ում հետ եմ ամուսնանում: Հարսանիքիս լուսանկարները ունենալու համար էլ կոլեգաներիցս մեկին գումար էին առաջարկել: Իհարկե, շատ ծիծաղել եմ այդ պատմության վրա, քանի որ լուսանկարներն արվել էին նկարահանման ընթացքում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում