Life.panorama.am-ը գրում է. «Ֆուլ հաուս»-ի հայտնի ու շատ սիրված Ֆելոն` Գոռ Հակոբյանը կրկին նոր երգ է ներկայացրել իր երաժշտասեր հանդիսատեսի դատին: «Իմ աղջիկ»` այսպես է կոչվում երգը, որը բնավ դստեր մասին չէ, այլ սիրած աղջկա.
«Երաժշտությունը գրելու ընթացքում, բառերն ինքնաբերաբար եկան։ Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչի հենց «Իմ աղջիկ», բայց կարծում եմ, որ այդ արտահայտությունը վաղուց օգտագործվում է սիրահարված տղաների կողմից»,- կայքի հետ զրույցում նշել է Գոռը։
Հետաքրքրվելով, թե արդյոք դերասան-երգիչը երգը նվիրել է կնոջը, պատասխանել է.
«Չեմ կարող այս երգը կոնկրետացնել իմ կնոջ շուրջ։ Երգը նվիրում եմ այն մարդկանց, ովքեր կգտնեն իրենց այս երգում, կամ կսիրեն այն»:
Գոռը վերջին շրջանում սկսել է ակտիվորեն զբաղվել երգչի կարիերայով, մեր նկատառմանը, թե երգիչ Գոռ Հակոբյանը հասցրե՞լ է սիրվել այնքան, ինչքան դերասան Գոռ Հակոբյանը, վերջինս հստակեցրել է.
«Բնականաբար ոչ։ Ես կարծում եմ, որ դերասան Գոռին ճանաչողներից մի խոշոր զանգվածի համար երգիչ Գոռն անընդունելի է։ Դա ժամանակի հարց է։ Երբ ես «անտիՎիռուսից» անցա «Ֆուլ հաուս», մարդիկ նույն կերպ սկզբից չընդունեցին, բայց հետո սովորեցին։ Նույնն էլ հիմա է։ Կարծում եմ` մի քանի երգերից հետո մարդկանց աչքը կսովորի»։
Անդրադառնալով «Ֆուլ հաուս»-ին ու խոսելով Ամանորին ընդառաջ սպասվող Ֆելոյի ու Տաթեւի հարսանիքից, Գոռը նշել է, որ հասանիք չի լինի, փոխարենը.
«Այս եթերաշրջանի 21-րդ սերիայում Ֆելոն ու Տաթևը վերջապես միացան։ Մարդիկ դրան երկար էին սպասել։ Մենք էլ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում