▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանեկան արարողությունը կկայանա ապրիլին. Մովսես Երեմյանը մեկնաբանել է իր ամուսնության լուրը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին համացանցն իրար է խառնել դերասան Մովսես Երեմյանի և իր ամերիկաբնակ հարսնացուի լուսանկարը, որը դիտելիս պարզ է դառնում, որ անցյալ տարվա նոյեմբերին նշանադրված զույգն արդեն իրենց միությունն ամրագրել է Զագս-ում: Դերասանն իր հրապարակած լուսանկարը մակագրելէ «Ավարտված սկիզբ» վերնագրով՝ ակնարկելով, որ կյանքի նոր փուլ է թևակոխել:

Կայքը փեսացուից հետաքրքրվել է մինչ հարսանեկան արարողությունը հարաբերությունները փաստաթղթերով ամրագրելու պատճառների և առաջիկայում սպասվելիք պսակադրության մասին:

«Թույլ տվեք այս պահին ոչ մի մեկնաբանություն չտալ տարածված լուսանկարի վերաբերյալ: Խոստանում եմ Ձեզ հրավիրել մեր հարսանիքին եւ հենց այդ ժամանակ էլ մանրամասն պատմել ամեն ինչի մասին, իսկ այս պահին կհրաժարվեմ խոսել»,- նշել է ցանկալի Մովսես Երեմյանն ու հավելել, որ իր և Աննայի հարսանեկան արարողությունը կկայանա ապրիլ ամսին:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее