▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարություն Ղուկասյանը՝ «Սահմանին» ֆիլմի դադարի և նոր մեկնարկի մասին

Հարություն Ղուկասյանը՝ «Սահմանին» ֆիլմի դադարի և նոր մեկնարկի մասին

Life.panorama.am-ը գրում է.

 «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմն արժանացավ հեռուստադիտողի բավականին բարձր գնահատականին, սակայն այս ֆիլմի դադարը շատերին ոչ միայն անհանգստացրեց, այլեւ բարկացրեց:

«Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի վերաբերյալ բոլոր անպատասխան հարցերին Life.panorama.am-ի հետ զրույցում պատասխանում է ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը:

«Ի սկզբանե «Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ մենք իրականացնում ենք նախագիծ, որը սովորական սերիալային ձեւաչափում չի լինելու, այսինքն՝ իրականացնում ենք որակյալ արտադրանք, որը պահանջում է մեծածավալ աշխատանք: «Սահանին» ֆիլմի հիմնական նկարահանումներն իրականացվում են ՀՀ-ի տարբեր շրջաններում, մենք անգամ մի սերիա ունենք, որը հինգ տարբեր շրջաններում է նկարահանվել, իսկ դա միայն պատկերացնելով կարելի է հասկանալ, որ հեշտ գործ չէ: «Սահմանին» ֆիլմի նկարահանումները դադար վերցրին հիմնականում եղանակային վատ պայմանների պատճառով, որի ժամանակ ուղղակի անհնար էր բարձրանալ ձնածածկ լեռները, այսիքն՝ դադարը տեխնիկական պատճառներ ուներ: Մեր հեռուստաընկերությունն իր առաջ խնդիր չի դրել ամեն գնով, թեկուզեւ ցածրորակ արտադրությամբ լցնել եթերը, այլ ճիշտ հակառակը՝ մենք ցանկություն ունենք ներկայացնել որակյալ գործեր, թեկուզ նմանատիպ ընդմիջումների պայմաններում: Այն, ինչ հետո կտեսնեն, կարծում եմ, ավելի ոգեւորիչ կլինի»,- նշեց սցենարի հեղինակը:

Ի դեպ՝ Հարություն Ղուկասյանի խոսքերով՝ «Սահմանին» ֆիլմի նոր նկարահանումներն արդեն սկսված են.

«Մենք արդեն սկսել ենք նկարահանումները, «Սահմանին» ֆիլմի դերասաններն արդեն հատուկ ոգեւորությամբ իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները եւ շատ շուտով «Սահմանին» ֆիլմը կրկին «Շանթի» եթերում կլինի»,- նկատեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее