▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարուստների թաղամաս է, հասարակ ժողովրդի բողոքը Երևանի քաղաքապետարանը անտեսում է»

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Էդ արդեն նորաձև ա, հա՞, որ ժողովրդի վճարած հարկերով ասֆալտապատում են անում նորակառույց թաղամասի համար, հետո էլ շլագբաում են տեղադրում՝ փակելով ժողովրդի Զովունի գնացող կարճ ճանապարհը։
Մեկը կարա՞ բացատրի՝ ինչ սկզբունքով ա սա «բարելավում» համարվում։
Հիշում եմ, թե ոնց էին մի շարք ՔՊ-ականներ իրենց մեջտեղից ճղում Գեներալ Մանվել Գրիգորյանի տան մոտի տեղադրված շլագբաումի համար՝ թե բա «էսինչ բեսպրիդել ա, ըսենց, ընենց»։ Բա հիմա իրանց մեջտեղից ճղող ՔՊ-ականները ո՞ւր են, թե հիմա արդեն դա համարվում է նորաձև։
Ու տվյալ դեպքի առթիվ Դավիթաշենի բնակիչները հազար տեղ դիմումներ ու բողոքներ են գրել, որ ճանապարհը բացվի, որպեսզի մարդիկ կարողանան կարճ ճանապարհով Զովունի գնալ։
Բայց ինչ ա՝ դա հարուստների թաղամաս ա, հասարակ ժողովրդի բողոքը Երևանի քաղաքապետարանը անտեսում ա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее