Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում «Gold Gym» սպորտային ակումբում: Տեղեկությունը հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: «Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնել է Ավդալյանը: Հիշեցնենք, որ քննչական գործողություններ են ընթանում նաև «Ռիբոկ» սպորտային ակումբում։ *** |
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մտել եք «Reebok» սպորտային ակումբ, խուզարկություններ եք անում, հասկացանք՝ հերթական հարկային տեռորն է, տնօրենին ձերբակալելու եք, փող պահանջեք, չտվեց, տանեք կալանքի, բայց մարզվողներին ինչո՞ւ եք դուրս հանել շենքից, մարդիկ արդեն վճարել են մարզվելու համար, նրանց թվում կան շատ երեխաներ, կամ մարզասրահներում, լողավազանում քննչական գործողությունների իմաստը ո՞րն է, ի՞նչ պետք է թաքցված լինի այնտեղ։ Կարծում եմ, որ նպատակը տնտեսվարողի գործունեությունը պարալիզացնելն է՝ պետական շորթման խաղադրույքը բարձրացնելու համար։ Երկրի տնտեսության հերն անիծել եք, բայց դեռ ձեր նիկոլության վերջը չեք տալիս»։ |
Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում գործողություններ են իրականացվում նաև «Gold Gym»-ում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее

далее

далее

далее

далее

далее