▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի պարոն Բագրատյան, աշխարհի երկրների 80-90% Ֆինլանդիային անվանում է Ֆինլանդիա, իսկ իրենք՝ Սուոմի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հրանտ Բագրատյանը գրել է.«Ժամանակը չէ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է»։ 

Հարգելի պարոն Բագրատյան:
Աշխարհի երկրների 80-90% Ֆինլանդիային անվանում է Ֆինլանդիա, իսկ իրենք Սուոմի, Աշխարհի 80-90% Վրաստանը անվանում է Ջորջիա, իսկ իրենք` Սաքարթվելո: Աշխարհի մեծ մասը Գերմանիան անվանում է Գերմանիա, Ալեմանիա կամ Ջըրմանի, բայց իրենք, ինչքան էլ դա տարօրինակ է, ասում են Դոյչլանդ: Աշխարհի երկրների 80-90% Չինաստանին անվանում է Չայնա կամ Կիտայ, իսկ իրենք` Չժունգո: Իսկ հնդիկները Հնդկաստանը անվանում են անհասկանալի Բխարատ բառով: Եթե այսքանը բավարար չէ, կարող եմ շարունակել այս ցանկը:

Կարեն Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее