▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի հայրենակիցներ, չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել. Հայկ Մարության

 

Դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել!!!!

Համաժողովրդական շարժման արդյունքում մենք ունենք մեր Ժողովրդական Վարչապետը, ով վայելում է ժոլովրդի լիակատար վստահությունը: Իրեն մենք վստահել ենք մեր երկիրը և իրեն ենք մենք վստահել տանել մեր երկիրն արտահերթ ազատ և անկախ ընտրությունների, ինչը այս շարժման վերջնական նպատակն է: Եվ, բնականաբար, արտահերթ ընտրություններ ասելով, խոսքը ոչ միայն խորհրդանական ընտրությունների մասին է, այլ նաև քաղաքապետերի և գյուղապետերի մասին:

Ուստի, եթե մենք ուզում ենք փոխել, օրինակ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և մի շարք այլ քաղաքների և գյուղերի ղեկավարներին, ապա նոր քաղաքապետերը և գյուղապետերը պետք է նշանակվեն ԲԱՑԱՌԱՊԵՍ տեղի բնակչության մասնակցությամբ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ արդյունքում, այլ ոչ ընկեր, բարեկամ, քավոր-սանիկ կամ կուսակցական ընկեր պատկանելիության շնորհիվ: 

Նորից եմ ասում` Հարգելի Հայրենակիցներ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել»: 

 

Կարդացեք նաև՝ Մշակույթի նախարար դառնալու ցանկություն չկա. Հայկ Մարության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее