Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Կաֆե բացելն էլ դարձավ աստղային մոդա: Հիշում եք, որ ժամանակին մեկ երկու կայք կար համացանցում, իսկ այսօր ինչ բառ բերանիցդ դուս գա ու գրես «էտ բառ.am» հաստատ կհանդիպես լրատվականաժամանցային «կայքի», դե դրա միակ հիմնավորումը այն է, որ մարդկանց թվում է, թե էն մեկ երկու կայքը, որ հաջողության են հասել, իրանք կհասնեն ու կհասնեն և դրա պատճառով հիմա բարդակ է դառել: Հիմա էտ նույն տպավորությունը մեր աստղերի մոտ է: Մեկ երկու հոգի (ստեղ պիտի նշեմ ՉԵԿինը, որը բացվեց ֆեյսբուքահայերի հույսով ու արդարացրեց իրան) բացեցին ինչ որ կաֆեներ բառեր ու ժամանցային վայրեր, որոնց շնորհիվ ՖԲհայությունը կարողանում էր իրար հանդիպել ու շփվել «մի լեզվով» ու մեր աստղերը արագ նախանձեցին...
Էրեկ տեսա, որ Մենչը բացումա «Ֆուլ հաուս» կաֆեն, էն օրը կարդացի, որ պուճուր Հովոն բացումա ինչ որ ռեստորան ու ավելի քան վստահ եմ, որ նման երևույթները շուտով կշարունակվեն ու ինչ բառ բերանիցդ դուս գա, շուտով էտ բառով մեր աստղերը կաֆե/ռեստորան/բառ բացաց կլինեն:
Հարգելի աստղեր, նախ ասեմ, որ բիզնես անելը դա յուրաքանչյուրի խելքի բանը չի: Երկրորդ՝ մեր բիզնեսմեները ու գործարարները կաֆեներ են բացում նրա համար, որ դուք՝ աստղերդ ու մի քիչ հարուստ մարդիկ այցելեն ու նաև գործարարները:
Էսօր համարյա բոլոր գործարարները մի բան բացել են, հիմա էլ դուք եք, առանց իրար հերթ տալու, որևէ կաֆե եք հիմնում ու սրա հետևանքը էնա լինելու, որ դուք ձեր կաֆեների միակ հյուրն եք լինելու, իսկ գործարարները՝իրանց կաֆեների:
Ասածս ինչա՝ հարգելի աստղեր էս ոլոլորտն էլ մի լճացրեք:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ