
Այսօր՝ ապրիլի 22-ին, #Գելափինթերնեյշնլ կազմակերպությունը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ անցկացված հարցումների արդյունքները:
Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ, ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցումների քանակը 1044 է: Հարցին, թե ում են պատրաստվում ձայն տալ, հարցվողների 61,2% նշել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի, 11,5%-ը՝ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և 3,9%-ը «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյան անունները:
Հարցվածների 62,3 %-ի կարծիքով Երևանում առկա հիմնախնդիրները ունակ է լուծել Տարոն Մրագարյանը, 12,1%-ը՝ Նիկոլ Փաշինյանը, 4,2 %-ը՝ Զարուհի Փոստանջյանը: Տարբեր վարչական շրջաններում ապրող երևանցիները 1-5 բալանոց սանդղակով 4 են գնահատել գործող քաղաքապետի գործունեությունը:
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ


