▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարազատ եղբայրները կարող են ընտրել ծառայությունը նույն զորամասում

 

 

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց երկու հիմնարար նոր օրենքների նախագծեր, այն է` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը:

«Անկախ այն բանից` նույն զորամասում են, թե` ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենց ցանկությամբ կարող են նույն զորամասը ընտրել: Դա կհեշտացնի ծնողների հետ շփումը և զինվորների ծառայության պայմանները»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Ռազմաուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիները այժմ ի սկզբանե գիտեն, որ իրենք պարտավոր են 20 տարով պայմանագիր կնքել: «Իրական կյանքում այդ 20 տարվա պայմանագիրը ոչնչով սանկցիաների տեսակետից երաշխավորված չէ և քաղաքացու համար բավականին բարդություններ է ստեղծելու 18 տարեկանում՝ արդյո՞ք նա պատրաստ է ԲՈՒՀ-ի ուսումնական տարիներին գումարել ևս 20 տարի և նվիրել այդ տարիները ծառայությանը: Ուստի նախատեսվում է 20 տարվա սահմանագիծը իջեցնել մինչև 10 տարի, բայց` կուրսանտի ցանկությամբ: Եթե կուրսանտը ցանկություն ունի կնքելու պայմանագիրը 20 տարով, դա կպահպանվի»,- ասաց նախարարը:

Կարդացեք նաև՝ Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее