▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաքերները հրապարակել են հայտնի հաղորդավարուհու սեքս-ծառայությունների գնացուցակը

 

 

 

 

 

 

 

Հայտնի ռուս հաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան սկանդալի կիզակետում է հայտնվել: Բանն այն է, որ հաքերները նրա անձնական կայքից հրապարակել են մի սեքսուալ լուսանկար, որի վրա իբրև նշված է Մալիովսկայայի՝ ուղեկցորդուհու ծառայությունների գնացուցակը: Գնացուցակից պարզ է դառնում, որ հաղորդավարուհու հետ ընթրիքն արժե 2.500 դոլար, սեքսը՝ 15 հազար դոլար, իսկ հանգստյան օրերը Մաշայի հետ անցկացնելու համար հարկ կլինի վճարել 50.000:

«Մարդիկ, ովքեր դա արել են, պարզապես բարոյապես այլանդակ են: Մի՞թե կարելի է աղջկա հետ այդպես վարվել: Ես փոքրիկ երեխա ունեմ: Հիմա փորձում ենք վերականգնել կայքի հասանելիությունը՝ այդ ամենը վերացնելու համար: Ես ցնցված եմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մաշա Մալինովսկայան:

Նշենք, որ գրառման հրապարակումից հետո նշված լուսանկարը և գրությունը ջնջվել են:

Ավելացնենք, որ դեռևս հայտնի չէ, թե հաքերների կողմից տարածաց սկանդալային լուսանկարը և գրությունը իրականությանը համապատասխանում է, թե՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее